Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության վերաբերյալ հարցին:
«Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եռյակի ապագային, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի ապագան, քանի որ մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերներն այս խմբում ռուսատյաց տարերքի մեջ են` փորձելով չեղարկել ամեն ինչ և այն ամենը, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը․ չեղարկել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակը՝ ասելով, որ այս ձևաչափով մեզ հետ չեն շփվելու։ Սա նրանց իրավունքն է։ Եթե նրանք պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը Ղարաբաղում, իսկ ընդհանրապես՝ Անդրկովկասում, տվյալ դեպքում՝ հայկական կողմի, դա նրանց ընտրությունն է։ Նրանց առաջնահերթությունների թվում է ոչ միայն այս հակամարտությունը, այլև Երկրի վրա առկա բոլոր հակամարտությունները, նրանք դրանք դարձնում են իրենց ռուսատյաց քաղաքականության պատանդը՝ ստիպելով դադարեցնել փոխգործակցությունը ցանկացած ձևաչափ, միայն թե ապացուցեն բոլորին թելադրելու՝ իրենց կարողությունը և միակողմանի կամքը:
Այս մոտեցումը համարում եմ անպատասխանատու։ Մենք հանձնառու ենք ամբողջությամբ նպաստել ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ Եթե ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները որոշել են այդպես անել, ապա՝ Աստված նրանց դատավոր»,- եզրափակել է Լավրովը: