|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Կազանում ջախջախել են «Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ի ահաբեկիչների բջիջը։ Այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից։
Ձերբակալվել են 5 իսլամիստ, որոնց գործունեությունն ուղղված է եղել «համաշխարհային խալիֆայության» ստեղծմանը և իշխանության բռնի տապալմանը:
«Հավաքների ընթացքում, գաղտնի մեթոդների կիրառմամբ, նրանք Թաթարստանի Հանրապետության բնակիչների շրջանում տարածել են ահաբեկչական գաղափարախոսություն, իրենց շարքերում հավաքագրել մուսուլմանների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ: Հարուցվել է քրեական գործ։
«Հիզբ ութ Թահրիր ալ Իսլամի»-ն արաբերենից թարգմանվում է որպես «Իսլամական ազատագրման կուսակցություն»։
Նրա անդամներին պարբերաբար ձերբակալում են Կենտրոնական Ռուսաստանի, Պովոլժիեի և Սիբիրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ղրիմում: