Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմական օգնություն կտրամադրի Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող իրական սպառնալիքի կամ ուղղակի ռազմական հարձակման դեպքում. հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Պետք է հաշվի առնել երկու շեմ: Առաջինն այն է, երբ ստեղծվում են ՀԱՊԿ ցանկացած անդամ պետության անվտանգության, կայունության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրական սպառնալիքներ: Այդժամ երկիրն իրավունք ունի դիմելու ՀԱՊԿ: Գործարկվում է միջպետական խորհրդակցությունների մեխանիզմը, ներառյալ` արտակարգ իրավիճակները, և անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերվում այս պետությանը`ըստ նրա խնդրանքի»,- լրագրողներին ասել է Զասը:
«Երկրորդ՝ ագրեսիայի դեպքում, այսինքն՝ ռազմական հարձակում: Սա համարվում է ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ, և այս դեպքում մեր երկրի խնդրանքով ագրեսիայի օբյեկտին անհապաղ տրամադրվում է ամեն տեսակի օգնություն, այդ թվում՝ ռազմական: Նման դեպքերում գործարկվում է ՀԱՊԿ պատասխանի ռեժիմը», - բացատրել է նա:
Զասը շեշտել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նախատեսում է համարժեք միջոցառումներ նման անհրաժեշտության դեպքում իր մասնակիցներին օգնություն ցուցաբերելու համար: «ՀԱՊԿ ցանկացած անդամ պետություն իրավունք ունի հույս դնելու օգնության վրա», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: