Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքում գրում է․
"Սիրելի երիտասարդներ,
սոցիալական այս հարթակը միջոց է ձեզ հետ հաղորդակցվելու, ձեզ հուզող խնդիրներին ու մտահոգություններին տեղյակ լինելու, ձեր կողմից հնչող կառուցողական առաջարկներին ծանոթանալու եւ դրանք կյանքի կոչելու համար: Այսօր, առավել քան երբեւէ, կարեւորվում է ձեր մասնակցությունը Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային բնագավառներում: Դուք եք այն շարժիչ ուժը, որը պետք է նոր թափ հաղորդի մեր երկրի կայուն զարգացմանը, ակտիվ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Դաշնակցությունը եղել ու կմնա երիտասարդության կողքին: Ձեր գիտելիքները եւ ունակությունները պետք է հիմք դառնան մեր պետության արժեհամակարգի ամրապնդմանը եւ նպաստեն առկա խնդիրների լուծմանը: Անկախ քաղաքական տարակարծություններից՝ բոլորիս պետք է առաջնորդի մեր հայրենիքի շահը:
ՀՅԴ նախընտրական ծրագրի խմբագրումը ավարտման փուլում է, եւ ծրագրում իր ուրույն տեղն ունի երիտասարդական դաշտի զարգացման հայեցակարգն ու երիտասարդության խնդիրները:
Այն ամբողջացնելու նպատակով առաջարկում եմ ձեզ հանդես գալու ձեր մտահոգություններով ու առաջարկներով՝ օգտագործելով այս սոցիալական հարթակը: Վերոնշյալի շուրջ պատրաստ եմ նաեւ հանդիպել ձեզ հետ, լսել ու քննարկել առկա խնդիրները"։