Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ասել եմ, որ այլևս չգան՝ ասում է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում։
Կենտրոնի մուտքի առջև ու արյուն վերցնելու սենյակում, սակայն, հերթեր են․ մարդիկ ցանկանում են գոնե այդ կերպ օգտակար լինել վիրավոր զինվորներին։
Պրն․ Դանիելյանն ասում է՝ անձնակազմը լավ աշխատեց, կազմակերպված։ Արյան բանկը համալրված է, օպերատիվ հասցնում են հիվանդանոցներ։ Գործընթացը համակարգում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Մարդիկ գալիս են միայնակ կամ կոլեկտիվներով։ Շատ արտադրամասերի ներկայացուցիչներ քաղցրավենիք են բերում արյուն հանձնողների համար։
Արյունաբանական կենտրոնի բժիշկները ևս, մյուսների նման, աչքն Արցախին են․ իրենց գործընկեր վիրաբույժներն արդեն խումբ-խումբ Արցախ են գնացել, իրենք էլ տնօրենին հանգիստ չեն տալիս, ուզում են գնալ։ Սամվել Դանիելյանը, սակայն, բարկանում է․ ամեն մարդ իր տեղում պետք է ծառայի հայրենիքին։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․