|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ամերիկյան մի քանի նահանգներում զանգվածային անկարգությունների մոտ 4100 մասնակից է ձերբակալվել. այս մասին հայտնում է Associated Press-ը։
Ձերբակալությունների հիմնական պատճառ է դարձել կողոպուտը, ճանապարհներ փակելը, պարետային ժամը խախտելը։ Այդպիսի ռեժիմ է սահմանված այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ատլանտան (Ջորջիա նահանգ), Չիկագոն (Իլինոյս), Դենվերը (Կոլորադո), Սիեթլը (Վաշինգտոն), Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն (Կալիֆորնիա)։
Բողոքի ակցիայի մասնակիցներին զսպելու համար 15 նահանգներում, Վաշինգտոնում և Կոլումբիայի շրջանում մոբիլիզացվել էր Ազգային գվարդիայի մոտ 5000 զինվոր և օդաչու։