|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ՀՀ ԱԺ քառօրյան շարունակվում է: Օրակարգում ընդգրկված է 57 հարց:
Նախորդ օրերին խորհրդարանը քննարկել է ՍԴ դատավորների ընտրության հարցը եւ երեք թեկնածուներին էլ ընտրել ՍԴ դատավորներ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դավարոների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:
Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Քանի որ Մանե Թանդիլյանը վայր է դրել մանդատը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնի համար առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը, ով էլ ընտրվել է այդ պաշտոնում:
Երեկ ԱԺ-ն քննարկելի է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը: Այս հարցով քվեարկությունը կկայանա այսօր:
Օրենսդիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: