|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադիր հետևելու է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրադարձությունների զարգացմանը․ դեռ չկա ապացույց, որ Ռուսաստանն առնչություն ունի Նավալնիի թունավորման հետ:
«Ոչ ոք ավելի կոշտ չի եղել Ռուսաստանի հետ, որքան ես»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե որոնք պետք է լինեն Վաշինգտոնի քայլերը Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակում:
Ամեն դեպքում, Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ եթե Մոսկվայի ներգրավվածությունը հաստատվի, ինքը շատ կբարկանա:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկ քաղաքում։