Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի առջև: Գյուղացիները նախագահից պահանջում էին` միջամտել, որպեսզի ՀՀ վերաքննիչ դատարանը Գուրգեն Գասպարյանի գործով արդարացի վճիռ կայացնի:
Գուրգեն Գապարյանը մեղադրվում է ավազակային հարձակում կազմակերպելու մեջ եւ Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի` օգոստոսի 22-ին կայացրած վճռով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Ամբաստանյալի պաշտպանը` Երեմ Սարգսյանը, վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ դատարանում:
«Պահանջում ենք արդարություն» գրությամբ պաստառով նախագահի նստավայրի առջեւ կանգնած` ամբաստանյալի մայրը yerkir.am-ին հայտնեց, որ դատախազությունը «գործ է սարքել» իր որդու դեմ` ողջ մեղադրանքը բարդելով նրա վրա, իրականում ավազակային հարձակում կատարելու օրն իր որդին տանն է եղել:
«Անմեղ մարդկանց հարի ե՞րբ պետք է կալանավորեն: Տղաս 42 տարեկան է, երկու երեխա ունի, մեր տանն աշխատող չկա, ամուսինս հաշմանդամ է, ինչպես՞ պետք է երեխաներին պահեմ»,- լացակումած ասաց Գուրգենի մայրը և հավելեց, որ եթե վստահ չլիներ իր որդու անմեղության վրա, չէր հասնի Երեւան` նախագահականի առջև իրեն ցույց տար:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: