|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»:
«Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր փաստաբանի շուրթերով հայտարարել է, որ դիմել են ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու եւ «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, քանի որ նրա դեմ հրապարակումներն «ազգային անվտանգության խնդիր» են։ Ազգիս արժանավոր զավակը չգիտի, որ ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հնարավոր չէ հարուցել, առավել եւս՝ կասեցնել։ Նման բաներ անգամ Շմայսը չէր ասում, իսկ 37 թվից հետո նման բան անողներ էլ չեն եղել»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: