կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-28 23:40
Քաղաքական

Ալբանացիները նորից կփորձեն ներխուժել Կոսովոյի հյուսիս. Վուչիչ

Ալբանացիները նորից կփորձեն ներխուժել Կոսովոյի հյուսիս. Վուչիչ
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները կփորձեն գրավել երկրի հյուսիսը, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Այս մասին հաղորդում է  РИА Новости-ն:Այսօր Կոսովոյի հյուսիսում տեղի է ունեցել ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ակցիան, որի նպատակն էր պայքարել հանցավորության դեմ: Ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Կոսովոյի հյուսիսային շրջան, որտեղ տեղացի բնակիչները բարիկադներ են կառուցել, ընդհարման մեջ մտել ոստիկանների հետ: Ընդհարման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել : Մի քանի մարդ է տուժել, այդ թվում 3 ոստիկաններ, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել Կոսովոյի ոստիկանություն:Սերբիայի նախագահ Վուչիչը երկրի զինված ուժերը բերել է մարտական պատրաստվածության աստիճանի:
«Այն, որ Կոսովոյի հատուկ ստորաբաժանումները ներխուժել են հյուսիսային շրջան, նշանակում է, որ նրանք մի քանի անգամ էլ են փորձելու նույն կերպ վարվել, քանի որ Կոսովոյի հյուսիսը նրանց անիրականանալի երազանքն է, և այդպես էլ կմնա»,- ասել է Վուչիչը: