|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հայաստանում հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 37626 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 158527, վերջին մեկ օրում` 1061 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9330 պացիենտ, պակասել է 463-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 27357 անձ` վերջին մեկ օրում 692 անձ:
Ընդհանուր առմամբ, 719 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):
Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է: