|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հայաստանում հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 37390 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 157466, վերջին մեկ օրում` 314 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9793 պացիենտ, ավելացել է 121-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 26665 անձ` վերջին մեկ օրում 187 անձ:
Ընդհանուր առմամբ, 711 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է: