Փոխարժեքներ
24 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե ՆԳՆ կողմից, այլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:
Նախորդ նախագծի քննարկումների շրջանակներում առաջ էր քաշվել մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:
ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով: