կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 14:46
Քաղաքական

Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա. Աղասի Ենոքյան

Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա. Աղասի Ենոքյան

Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից  եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Լուր տարածվեց, որ «Իմ քայլի» մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով։ Փաստորեն, նրանց չփրկեց Նիկոլ Փաշինյանի կամքին ենթարկվելը եւ դիմակ կրելը։ Դիմակ կրելուն ամենեւին դեմ չեմ, բայց այն չի կարող փրկել հիվանդանալուց, եթե զուգահեռ քանդում ես առողջապահական համակարգը։ Բնության օրենքներն են  այդպիսին։

Այս պատգամավորները հպատակվել են Նիկոլ Փաշինյանի կամքին եւ կողմ են քվեարկել սահմանադրական հեղաշրջմանը, բայց անգամ դա չի փրկել նրանց վարակվելուց։ Սահմանադրական հեղաշրջումը չի բարելավելու քաղաքացիների կյանքը, ինչպես պատգամավորներ էին խոստանում, այն վերջնականապես Հայաստանին զրկելու է ժողովրդավարական հակակշիռների մեխանիզմներից  եւ ավելի է խորացնելու քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը։

Քաղաքացիների կյանքը եթե ոչ կտրուկ, ապա աստիճանաբար կվատանա։ Հասարակական օրենքներն են այսպիսին։

Այս օրենքները օբյեկտիվ, մեր կամքից անկախ գործող օրինաչափություններ են, եւ ոչ ոք, անգամ Նիկոլ Փաշինյանը չի կարող ջարդել դրանք։ Ի դեպ, զարմանալի է, որ Արմեն Սարգսյանը, ով ի տարբերություն այս ջահելների, տարիքով մարդ է, ավելին՝ ֆիզիկոս-պրոֆեսոր, չգիտի այս օրենքների օբյեկտիվ եւ համատարած բնույթի մասին»։