կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-29 11:33
Տարածաշրջան

«Բարով եկաք Հայաստան». Անիի ավերակներում թուրքերին վատ անակնկալ է մատուցվել

«Բարով եկաք Հայաստան». Անիի ավերակներում թուրքերին վատ անակնկալ է մատուցվել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարսի նահանգի պատմական Անի քաղաք այցելած թուրք ուսանողներին «դիմավորել են հայավարի»:

Ըստ Haberler-ի՝ Անիի ավերակների տարածքում գտնվելիս թուրք ուսանողները միջազգային GSM թվային բջջային տեխնոլոգիաների ստանդարտի կողմից ստացել են նամակ՝ «Բարով եկաք Հայաստան» գրությամբ:

Էրզրումի (Կարինի)՝ Աթաթուրքի անվան համալսարանում Հայկական պնդումների դեմ պայքարի միության նախագահ Սավաշ Էյիլմեզին պատմել է կատարվածի և նամակի պարունակության հետևանքով թուրք դասախոսների շրջանում առաջացած զայրույթի մասին: Նշելով, որ կատարվածի պատճառով մեծ «շոկ են ապրել»՝ նա պնդել է, որ GSM-ը Անի այցելողներին վերաբերվում են այնպես, ասես նրանք այցելել են արտասահմանյան երկիր:

«Նամակը «Բարո եկաք Հայաստան» գրությամբ սկսելով՝ այս օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմաններում և այդպիսով իրականացրել հայերի երազանքը»,- պատմական իրականությունն անուղղակիորեն խոստովանել է Էյիլմեզը:

Նա խոստովանել է նաև, որ իրենք տարիներ շարունակ ջանք են գործադրել՝ պայքարելու Հայկական հարցի դեմ, իսկ նման դեպքերը, իհարկե, տխրեցնում են իրենց:

Էյիլմեզը տեղեկացրել է, որ Էրզրումի փաստաբանների գրասենյակի հետ սկսել են համապատասխան պատրաստություններ՝ այդ կապակցությամբ դատախազությանը բողոք ներկայացնելու համար: