Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատրանքների կարիք չկա: Այն, ինչ տեղի ունեցավ երեկոյան և գիշերը, Ռուսաստանի հաղթանակը չէր: Ոչ էլ Հայաստանը փրկվեց պատերազմից, այլ իրավիճակ ստեղծվեց, երբ մեծ պատերազմն անխուսափելի է: Այլ հարց է, թե երբ. նշել է ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Անդրեյ Պեռլան։
«Այո, դա կայսերական քաղաքականություն է և կայսերական պատասխանատվություն: Այո, սա մեծ տերության որոշումն է: Կովկասում հանդարտությունը հնարավոր է միայն ռուսական սվինի առկայության դեպքում: Մասնավորապես՝ երկու հազար ընտրյալ սվիններ՝ Ղարաբաղի խանությունում:
Միայն մեկ ամիս առաջ ռուս զինվորներին կողմերից մեկը կօրհներ: Այժմ նրանց վրա թքելու են երկու կողմից էլ և մեղադրելու են բոլոր մահացու մեղքերի մեջ: Լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում, երբ բանը հասնում է գործին, նրանց վրա կրակելու են երկու կողմից: Թուրքը շփում է ձեռքերը: Ռուսները զավթիչներ են:
Իսկ ո՞վ շահեց: Հակամայդանն ընդդեմ Փաշինյանի՞: Դե, այո, նոր պատերազմի՝ Ռուսաստանին շատ շնորհակալ կողմը այժմ կձգտի իշխանության»,– գրել է վերլուծաբանը։