Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրը ցերեկով և՛ քաղաքական, և՛ իրավական պեսպրեդել է տեղի ունենում երկրում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։
Նա վստահեցրեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարներին կալանավորում են, բայց զուգահեռաբար ամբողջ Հայաստանի տարածքում լուրջ հետապնդումներ են տեղի ունենում տարբեր համայնքներում՝ և՛ Լոռվա մարզում, և՛ այլ մարզերում տեղի են ունեցել քաղաքական հետապնդումներ։
«Ակնհայտ է՝ օրը ցերեկով և՛ քաղաքական, և՛ իրավական պեսպրեդել է տեղի ունենում երկրում, իրենք ոչնչացնում են արդեն այդ կայացած ինստիտուտը՝ ՏԻՄ-ը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ժողովրդի անունից, ժողովրդավարությունից հաճախ խոսող իշխանության իրական դեմքը սա է։
Մանրամասն՝ տեսանյութում․