|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Սումգայիթյան ջարդեր և Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հակահայ քաղաքականությունը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Օրերս լրացավ նորագույն պատմության հիշարժան իրադարձություններից մեկի՝ Արցախյան շարժման 30-ամյակը, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել այս պատմական հոբելյանի առիթով, որն արմատապես փոխեց ժողովրդի կյանքը ՀՀ-ում և Արցախում, ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ»,- ասաց նա:
Ըստ Բաբլոյանի՝ արձագանքը, որ եղավ Ադրբեջանում Արցախյան ազատագրման շարժմանը, զարմանալի չէր՝ հաշվի առնելով նրա վաղեմի ատելությունը մարդու, հատկապես` հայի հանդեպ: ԱԺ նախագահն ասաց, որ 30 տարի առաջ Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում տեղի ունեցան պետականորեն կազմակերպված սպանություններ և բռնություններ, բացի այդ` բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին բազմաթիվ հայեր, ինչը շարունակվեց հայաբնակ Բաքվում, Գանձակում և բոլոր այն վայրերում, որտեղ հայեր էին ապրում:
«Սումգայիթում տեղի ունեցածը բացահայտ հայատյացության հետևանք էր, որն այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական գնահատականի չի արժանացել միջազգային հանրության կողմից»,- ասաց նա և նշեց, որ, անշուշտ, հայ ժողովուրդն իր պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով և անկախ պետության կառուցումով: