կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-16 09:57
Քաղաքական

Քննիչներին մաղթում եմ բարի խուզարկում. Զոհրաբյան

Իմ միակ աշխատասենյակը սա է, կուսակցության գրասենյակի իմ աշխատասենյակում ես չեմ եղել մի քանի տարի, քանի որ դա տրամադրված է մեր երիտասարդական թևին այնտեղ հավաքվելու համար: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա տեղեկացրեց, որ երբ այդ տեղեկատվությունը դրել է իր էջում հայտարարություն տարածեցին, որ պատգամավորը սխալ է հասկացել: «Ասեցին, որ իրենք մտադիր են խուզարկելու Հանրապետության 47 հասցեում գտնվող ԲՀԿ-ի գրասենյակի իմ աշխատասենյակը և ես իրենց սխալ եմ հասկացել։

Զրուցել եմ քննիչի հետ, իրենց մաղթել եմ բարի խուզարկում, ասել եմ, որ չեմ գալու, բայց իմ փաստաբանները խուզարկության ողջ ընթացքում կլինեն Հանրապետություն 47 հասցեում գտնվող ԲՀԿ գրասենյակի իմ աշխատասենյակում»,-ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.