Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Դատողություններ կանացի պոեզիայի առանձնահատկությունների մասին
Իմ այս հոդվածով ես իմ դեմ կարող եմ հանել որոշ կին ստեղծագործողների, բայց միևնույն է պիտի ասեմ:
Մեզ շատ տարբեր է ստեղծել աստված:
Մենք տարբերվում ենք իրարից մարմնի կառուցվացքով, հոգեբանությամբ, մտածողությամբ, արժեքների համակարգով:
Հետևաբար զարմանալի չի, որ կանացի պոեզիան նույնպես շատ տարբերվում է տղամարդկային պոեզիայից:
Երբեմն ասում են պոեզիան, պոեզիա է, կամ արվեստը, արվեստ է, և վերջ: Ոչ մեկը դա չի ժխտում:
Ես միայն ուզում եմ ցույց տալ նրանց տարբերությունը:
Կանացի պոեզիայի հիմնական (իսկ երբեմն միակ) լարը սերն է:
Սերը տղամարդու հանդեպ: Ես երբեմն ասում եմ կատակով. «Կինը մարմնով է մտածում»:
Չկարծեք թե դա միայն մեզ մոտ է:
Վերցրեք համաշխարհային գրականությունը,որտեղ իմիջայլոց կին պոետները շատ - շատ քիչ են:
Եվ դա բնական է: Կինն ու տղամարդը տարբեր առաքելություններ ունեն այս աշխարհում:
Գրվում են իհարկե և հայրենասիրական երգեր (Սիլվա Կապուտիկյան, Հայուհի Սուսաննա Ղազարյան․․․) և կարոտի երգեր՝ մանկություն, ջահելություն…
Զարմանալի էակներ են կանայք: Նույնիսկ հիսուն, վաթսուն և ավելի տարիքում շարունակում են երգել մարմնական, զգայական սերը:
Կնոջ ուղեղը չի ստեղծված աբստրակտ մտածողության համար (ասեք քանի կին փիլիսոփայի անուն կարող եք տալ):
Դա չի նշանակում , որ ես կանացի պոեզիան ստորադասում եմ:
Ես այսպես կասեյի:
Սերը կնոջ համար տիեզերք է, իսկ տղամարդու համար ընդամենը այդ տիեզերքի ամենապայծառ աստղը․․․
Այնպես ինչպես կինը կարող է գրել սիրո մասին՝ տղամարդը կարող է միայն երազել:
Բացառություններ միշտ էլ կարող են լինել, բայց դրանք գալիս են ապացուցելու համար օրինաչափությունը:
Միշտ ձեր (սիրելի կանայք) ՎԱՐՈՒԺԱՆ»: