Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, որևէ քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ խոսելով երեկ տեղի ունեցած միջադեպի մասին:
Ինչ վերաբերվում է կին պատգամավորների և ոստիկանների բախմանը, ապա ըստ Դավոյանի բռնություն չի կիրառվել,ամեն ինչ եղել է օրինաչափ:
«Տեղի է ունեցել հավաք, որը արտակարգ դրության պայմաններում չի կարելի: Ես անչափ անհանգստացած եմ,որ մի քանի օրից ունենալու ենք վարակվածների մեծ թիվ, որի պատճառը երեկվա այդ գործողություններ են, բայց մեր ընդդիմադիր գործընկերները մեզ են մեղադրելու: Բռնություն չի եղել, ոստիկաններն իրենց անվտանգությունից ելնելով փորձել են պատգամավորներին ճանապարհից հեռացնել»:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ, ըստ Գագիկ Ծառուկյանի, սա իր հայտարարության հետևանքն էր, դրանով է պայմանավորված հենց այս փուլում տեղի ունեցող իրադարձությունները, պատգամավորը պատասխանեց. «Վարչապետի մամուլի խոսնակը գործերի հետ կապված գրառում արել է դեռևս հունիսի 5-ին: Ծառուկյանն, իմանալով քրեական գործերի մասին, որոշեց նախահարձակ լինել և ասաց, որ սա քաղաքական հետապնդում է, ինչը բացառված է: Որ ասում են՝ քաղաքական հետապնդում է, զուտ ինքնապաշտպանական միջոցառումներ են իրենց կողմից, որ արդարացումներ փնտրեն, փորձեն լղոզել այն, ինչ կա իրականում»:
Մանրամասները՝ տեսանյութում.