Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը կբացվի Սպիտակի բժշկական կենտրոնը 100 մահճակալով, որոնք բոլորը հագեցած են թթվածնային սնուցմամբ, առաջիկայում կմիանա Մարտունու բժշկական կենտրոնը 50 մահճակալով եւ «Մեդլայն» բժշկական կենտրոնում շուրջ 60 մահճակալով։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանում մասնագետներն ամբողջ ծավալով ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարին։
«Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների մասին չկա ոչ մի նորություն, ամբողջ ինֆորմացիան բաց է։ Գիտելիքի առնվազն այն տեղեկատվությունը որ առկա է, ազատ հաղորդակցվում է, չունենք խնդիր պատկերացում կազմելու համար, թե ինչ է պետք անել արդյունքի հասնելու համար։ Մենք ունենք խնդիր կանոնները պահպանելու տեսակետից, որովհետեւ բոլոր մասնագետները խորհուրս են տալիս, որ դիմակ րենք, պահպանենք սոցիալական հեռավորություն, բայց ամեն օր ունենում ենք մինի ճգնաժամեր»,- ասաց նա։
Անդրադառնալով դիմակների կրման՝ փոփոխվող քաղաքականությունը, Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ տեսակետները հնչել են ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի առողջապահության թիվ մեկ պատասխանատու կազմակերպությունից։
«Ի սկզբանե եղել է դիրքորոշում, որ դիմակ պետք է կրեն հիվանդները եւ նրանց խնամողները, որովհետեւ դիմակը պաշտպանում է վարակելուց։ Հետո փոխվել է որոշակի գիտելիք եւ իրավիճակ։ Կանխավարկածն այն է, որ մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակվածի, մենք դիմակ կրում ենք ոչ այնքան սեփական, որքան դիմացինի անվտանգությունը ապահովելու համար։ Մենք ինքներս մեզ պետք է վերաբերվենք որպես վարակակրի։ Սեփական օրինակով գիտեմ դա․ առնվազն 7 օր վարակված եմ եղել կորոնավիրուսով, եւ չեմ իմացել այդ մասին»,- ասաց նա։
Մյուս կողմից, ըստ վարչապետի, եթե է դիմակի սակավության հանգամանքը, որը ազդել է այդ հայտարարությունների վրա։
«Պետք էր գոնե դիմակների սպառումը զսպել, որ հիվանդանոցներում բժիշկները կարողանան դիմակ ունենալ։ Միացյալ նահանգներում առաջատար բժշկական հիմնարկությունների աշխատողները բժշկական դիմակները տարել են տուն, լվացել են, հաջորդ օրը նորից օգտագործել են»,- նշեց նա։