Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը քննարկելու համար նախաձեռնված արտահերթ նիստին ՔՊ–ի կողմից քվորում չապահովելը սահմանադրական կարգի տապալման փորձ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Սահմանադրության 100-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների առնվազն ¼-ի հրավիրած նիստը պետք է կայանա։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող տապալել խորհրդարանի նիստերը՝ օգտվելով իր քանակական առավելությունից։ Ըստ կանոնակարգ օրենքի` եթե 4 ժամվա ընթացքում ՔՊ–ն չգա և 54 պատգամավորի ներկայություն չապահովվի, հետևաբար արտահերթ նիստի օրակարգը համարվում է ավարտված։ Քանի որ այս նախաձեռնությունը գտնվում է ԱԺ–ի ընթացիկ շրջանառության մեջ, հետևաբար շարունակում է լինել օրակարգային հարց։ Առաջիկա հերթական նիստի օրակարգից առաջ այն ենթակա է քննարկման նախ հանձնաժողովում, ապա նաև ԱԺ հերթական նիստին»,– ասաց Մինասյանը։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ եթե նիկոլական իշխանությունը շարունակում է տապալել սահմանադրական կարգը, իրենց մնում է վերականգնել այն։
Մանրամասն՝ տեսանյութում