|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրավապահները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատան: Ըստ շրջանառվող տեղեկությունների, այս պահին բոլոր ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Ծառուկյանի առանձնատուն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ իրավապահները ձերբակալում են կամ Գագիկ Ծառուկյանին կամ նրա որդուն:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն` իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, և ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։