կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-28 23:06
Աշխարհ

Չինական կորոնավիրուսը կարող է ազդել iPhone-ի արտադրության վրա

Չինական կորոնավիրուսը կարող է ազդել iPhone-ի արտադրության վրա

Apple-ը մտադիր է 10%-ով մեծացնել iPhone-ի արտադրությունը 2020 թվականի առաջին կիսամյակում, սակայն այդ ծրագրերի վրա կարող է վատ ազդել Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, գրում է RNS-ը՝ հղում անելով Nikkei Asian Review-ին:

«Չինաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակը կարող է բացասաբար ազդել արտադրության ծրագրված ցուցանիշների վրա»,- ասել է Apple-ի համար մատակարարումների ալիքներից մեկի ղեկավարը, ում այցը Չինաստան հետաձգվել վիրուսի տարածման պատճառով:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Apple-ը մատակարարներին խնդրել է մինչեւ 80 մլն iPhone պատրաստել 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում, ինչը 10%-ով ավելի շատ՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ: Զրուցակիցները պատմել են, որ ընկերությունը մինչեւ 65 մլն վերջին մոդելների iPhone (հիմնականում iPhone 11) է պատվիրել, ինչպես նաեւ 15 մլն «բյուջետային» մոդելներ, որոնք, ինչպես ակնկալվում է, կներկայացվեն մարտին:

Ընդ որում, մատակարարները զգուշացրել են, որ արտադրության աճի ծրագրերը կարող են հետաձգվել չինական Հուբեյ նահանգում կորոնավիրուսի բռնկման պատճառով, քանի որ Apple-ի հիմնական արտադրական կենտրոնները գտնվում են հարեւան Հենան եւ Գուանդուն նահանգներում, որտեղ հաստատվել է վարակման ավելի քան 100 դեպք, ինչպես նաեւ Շանհայում, որտեղ հաստատվել է ավելի քան 50 դեպք:

Նշենք, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 106 մարդ: