կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 12:52
Հասարակություն

Ինչպիսի՞ն կլինի 2016-ը` ըստ չինական հորոսկոպի

Ինչպիսի՞ն կլինի 2016-ը` ըստ չինական հորոսկոպի

2016-ը վճռական տարի է լինելու շատերի համար: Այսօր աստղաբան Էլյա Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ տարվա ընթացքում անհրաժեշտ է աչալուրջ լինել և հապճեպ որոշումներ չընդունել: «Տասը չափել` մեկը կտրել»,- խորհուրդ է տալիս նա:

Հովհաննիսյանը ներկայացրեց նաև, թե 2016-ն ինչպիսին է լինելու` ըստ չինական հորոսկոպի:

Ցուլերի մոտ տարին ներքին տագնապներ է առաջացնելու, մանավանդ` եթե հաշվի չառնեն արտաքին ազդակները:

Վագրերը կփորձեն ինչ-ինչ աշխատանքներ սկսել, բայց ավելի լավ կլինի նրանք իրենց կողակիցներով զբաղվեն և ուշադրությունը հենց այդ ուղղությամբ սևեռեն:

Կատուն սպասելու է, նրա համար տարին սպասման տարի է լինելու: Կատուն սպասում է, որ անկարգությունները վերանան, բայց լավ կլինի, որ առողջությանը հետևի:

Վիշապներին դուր չի գա տարին, քանի որ նրանք անկարգություններ չեն սիրում: Լավ կլինի, որ նրանք իրենց երեխաների առողջությանը հետևեն:

Օձերը ծիծաղելի իրավիճակում կհայտնվեն, քանի որ նրանց անտեսանելին ուղղություն կտա, որն իրենք չեն նկատի:

Ձիերին տարվա ընթացքում տեղի ունեցող անկարգությունները գլխացավանքի կհասցնեն: Լավ կլինի, որ նրանք քաղաքականությամբ զբաղվեն:

Այծերի համար 2016-ն անհետաքրքիր տարի կլինի: Աշխատանքի հարցերով զբաղվելը տեղին ու ճիշտ կլինի:

Կապիկի համար զվարճանքի տարի է լինելու, սակայն նա այդպես էլ իրեն հարվածող ձեռքը չի նկատելու:

Աքաղաղի թշնամիները 2016-ին կավելանան, սակայն նրանք հաջողություններ կգրանցվեն: Աքաղաղը տարվա ընթացքում հաջողությունների հասնելու համար անգամ ինքնազոհողության կգնա:

Շների համար 2016-ը սիրելու, սիրվելու տարի է: Շունը 2016-ին չի պատրաստվում ամեն ինչ նորից սկսել, հաշվի առեք:

Խոզը տարվա ընթացքում երկու կողմից կանի այն, ինչին հոգով է հավատում: Գալիք տարին հաջողություններ կբերի խոզին:

Առնետներին ամեն տեսակի իրադարձությունները կուրախացնեն, և նրանք կգտնեն իրենց երջանկությունը: Նրանք, ովքեր ամուսնացած չեն, կամուսնանան: