կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 16:08
Աշխարհ

Հնարավոր է՝ կորոնավիրուսը Չինաստանում հայտնվել է դեռ անցյալ ամռանը

Հնարավոր է՝ կորոնավիրուսը Չինաստանում հայտնվել է դեռ անցյալ ամռանը

COVID-19-ը կարող էր սկսել տարածվել Չինաստանում դեռևս 2019-ի օգոստոսից. այս մասին գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների հետազոտությունը:

Հետազոտողները նման եզրահանգման են եկել 2018 թվականի հունվարի 9-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը Ուհան քաղաքում խոշոր հիվանդանոցների ավտոկայանատեղիների արբանյակային նկարները, ինչպես նաև համացանցում որոնման միտումները վերլուծելուց հետո:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հիվանդանոցների կայանատեղիներում «կտրուկ աճ» են հայտնաբերել՝ սկսած 2019-ի օգոստոսից: Ամենամեծ թվով ավտոմեքենաները գրանցվել են 2019-ի դեկտեմբերին:

Միևնույն ժամանակ, վերլուծությունը ցույց է տվել, որ չինական Baidu որոնողական համակարգում մեծացել են «հազ» և «փորլուծություն» բառերի որոնումները 2019-ի վերջին COVID-19-ի հաստատված դեպքերի ի հայտ գալուց մոտ երեք շաբաթ առաջ:

«Այս տվյալներն իրականում հատկապես համոզիչ են, քանի որ մենք տեսել ենք աղեստամոքսային հիվանդություն-փորլուծություն որոնող մարդկանց թվի ավելացում … և այժմ մենք գիտենք, որ ստամոքս-աղիքային ախտանշանները իսկապես կարևոր ցուցիչ են COVID-19- ի համար»,- հստակեցրել է Բոստոնի մանկական հիվանդանոցի գլխավոր ինովացիոն տնօրեն Ջոն Բրաունշտեյնը: