կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-06 13:48
Հասարակություն

Սլովենիայում առցանց ձևաչափով և ՀՀ համանախագահությամբ կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի նիստը

Սլովենիայում առցանց ձևաչափով և ՀՀ համանախագահությամբ կայացել է Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի նիստը

Տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի (ԲԳՀԽ) հերթական նիստը, որը հյուրընկալել և համակարգել է Սլովենիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ համանախագահությամբ:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ Քովիդ-19 համավարակով պայմանավորված՝ նիստն անցկացվել է առցանց ձևաչափով: Այն համանախագահել են Սլովենիայի Հանրապետությունը՝ որպես հյուրընկալող երկիր, և Հայաստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկու երկրները համատեղ ստանձնել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի համանախագահությունը 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։ Համաձայն ԲԳՀԽ կանոնակարգի՝ Բոլոնիայի գործընթացը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համանախագահում են ԵԲԿՏ անդամ հանդիսացող երկու երկրներ։ 

Նիստին մասնակցել են Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի ՀՀ ներկայացուցիչ անդամները: Հանդիպման մեկնարկին Սլովենիայի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի պետքարտուղար Միտյա Սլավինեչը և Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ որպես ԲԳՀԽ-ի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի խոսքով՝ Հայաստանը կարևորում է իր անդամակցությունը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին՝ հանդիսանալով Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի ակտիվ և լիիրավ անդամ։ Նա ներկայացրել է բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում նախարարության ռազմավարական ուղղություններն ու հետագա ծրագրերը՝ կարևորելով ԵԲԿՏ-ի բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության միջև կապերի  ամրապնդմանն ուղղված ծրագրերը, և նշել, որ ներկայում Հայաստանը աշխատում է հետազոտական տարածքին լիարժեք ինտեգրվելու ուղղությամբ։

Նիստի ընթացքում ԲԳՀԽ-ի աշխատանքային կառուցվածքի խմբերը և խորհրդատվական անդամները ներկայացրել են ընթացքի մեջ գտնվող  աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ Բոլոնիայի քարտուղարությունը՝ գործընթացի ներկայիս իրավիճակը։