Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս երգչուհի Սիրուշոն հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր ստեղծագործությունը` «Պռեգոմեշ» անվամբ: Ըստ Սիրուշոյի` երգը գրելիս ոգեշնչվել է Կոմիտասի «Լոռվա գութաներգից»: Երգի` համացանցում հայտնվելու պես, այն բուռն քննարկման առիթ դարձավ: Շատ եղան նաև բացասական կարծքիներն ու քննադատությունները:
Այս ամենին հավանաբար վերջ տալու համար Սիրուշոն քիչ առաջ Facebook-ի իր պաշտոնական էջում նշել է պատճառները, թե ինչու է հանդես եկել նման ստեղծագործությամբ:
«Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, «Լոռվա Գութաներգ»-ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր վերջնական երգը և պատկերացրեցի տեսահոլովակը: Հիմա պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր և ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել «Լոռվա Գութաներգ»-ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին և դրանց ծագմանը: Մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը և փորձեցի հասկանալ` ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել, ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր էին բոլոր ուսումնասիրություններս: