կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-05-21 10:00
Քաղաքական

ՈՒՂԻՂ. ՀՀ կառավարության նիստը

Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը։ Oրակարգում ընդգրկված են ռեկորդային թվով հարցեր՝ 63: Դրանցից 58-ը չի զեկուցվում:

Նշենք, որ այսօր նիստը սկսվում է մեկ ժամ ավելի շուտ, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հասցնի մեկնել Արցախ ու մասնակցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնակալման արարողությանը:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված առաջին ծրագիրը հաստատելու մասին,

- «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

- ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծին հավանություն տալու մասին,

- Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում իրականացվելիք մրցույթի նախաորակավորման պահանջները հաստատելու մասին եւ այլ հարցեր:

Գործադիրի նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ.