|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան սկսել է «հեռախոսային դիվանագիտության» խորհրդակցություններ անցկացնել 70 երկրների հետ, որպեսզի նրանց տեղեկացի համավարակի պայմաններում երկրի առողջապահական ենթակառուցվածքի մասին. հայտնում է Hurriyet-ը։
Ըստ Զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի ՝ երկիրը ճանապարհորդելու անվտանգ վայր է: Նախարարությունը գործարկել է «Առողջ զբոսաշրջության սերտիֆիկացում» նախագիծը, որպեսզի ապահովվի ավիաընկերությունների, օդանավակայանների և այլ տրանսպորտային միջոցների, բնակելի տարածքների, հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների հիգիենայի բարձր չափանիշների համապատասխանությունը:
«Թուրքիան պատասխանատվությամբ է մոտենում այս բոլոր գործընթացներին ՝ ոչ միայն մեր քաղաքացիների առողջության, այլև հյուրերի համար, որպեսզի ապահովվի նրանց հանգիստը», - նշել է Էրսոյը:
Երկրի իշխանությունները նամակներ է ուղարկել նաև այն 70 երկրներին, որտեղից դեպի Թուրքիա զբոսաշրջիկների ամենամեծ քանակն ուղևորվում է՝ ներառյալ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Ճապոնիա, Ռուսաստան և Չեխիա: