Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Կալիֆոռնիայի Ռիչարդ Նիքսոնի նախագահական գրադարանում, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ն կհաղթի Չինաստանի հետ դիմակայությունում, քանի որ չինական հանրապետությունը կրկնում է Խորհրդային Միության սխալները. հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել: Ես հավատում եմ, քանի որ նախկինում մենք դա արել ենք: Ես հավատում եմ, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կրկնում է միևնույն սխալները, որոնք թույլ տվեց Սովետական Միությունը՝ օտարել հնարավոր դաշնակիցներին, ոչնչացնել վստահությունը տանը և արտերկրում, սեփականության իրավունքներից հրաժարվելը և օրենքի գերակայության կանոնը», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը:
Պոմպեոն նշել է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, Չինաստանը «խորապես ինտեգրված է համաշխարհային տնտեսության մեջ» և «մեզանից կախված է ավելին, քան մենք ենք»: «Խոսքը զսպման մասին չէ: Սա բարդ նոր մարտահրավեր է, որի հետ մենք նախկինում չէինք բախվել. ԽՍՀՄ-ը կտրվեց ազատ աշխարհից: Կոմունիստական Չինաստանն արդեն գտնվում է մեր սահմաններում», - ավելացրեց պետքարտուղարը:
Մայք Պոմպեոն ձևակերպել է այն հիմնական սկզբունքը, որի հիման վրա պետք է կառուցվեն հարաբերությունները ՉԺՀ-ի հետ՝ «Մի՛ վստահիր և ստուգիր»: