|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱՄՆ-ը պետք է հրաժարվի առևտրատնտեսական հարաբերությունների քաղաքականացումից և դադարեցնի ճնշումը չինական ընկերությունների վրա. ըստ «ՌԻԱ Նովոստին»-ի՝ հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնել է Չինաստանի առևտրի նախարարության խոսնակ Գաո Ֆենը։
«Ամերիկյան կողմը պետք է անհապաղ դադարեցնի չհիմնավորված ճնշումը չինական ընկերությունների վրա, անհապաղ դադարեցնի տնտեսական և առևտրային հարցերը քաղաքականացնելու սխալ գործելակերպը և ստեղծի արդար ու կայուն շուկայական միջավայր ամբողջ աշխարհի ընկերությունների, այդ թվում՝ չինական ընկերությունների համար», - ասել է նա։
Գաո Ֆենը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է չարամտորեն ճնշել չինական հեռահաղորդակցության ընկերությունների գործունեությունը՝ առանց որևէ փաստական հիմքի։ Նա ընդգծել է, որ Չինաստանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը խստորեն պաշտպանելու համար։