|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` մարզպետ Արթուր Նալբանդյանից Լոռվա մարզում դժգոհություններ են հասունանում, հատկապես չինովնիկների շրջանում: Ասում են, թե նա ողջ մարզը բռի մեջ է պահում, ոչ մի համայնքի ղեկավար ոչ մի քայլ չի կարողանում անել առանց նրա «դաբրոյի»:
Ամենավատ վիճակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է, ով անգամ ներքին, թեթեւ հարցերն առանց Նալբանդյանի «դաբրոյի» չի կարողանում լուծել, ամեն բան համաձայնեցնում է նրա հետ: «Մարզպետն արդեն բոլոր սահմաններն անցնում է, բայց ոչինչ անել չեն կարող, թույլ են շատ քաղաքապետի դիրքերը, հենարան չունի ներսում: Նույնիսկ կադրային փոքր փոփոխություններ չի կարողանում անել, ամեն ինչ չերեզ մարզպետ է»,- մեզ հետ զրույցում ասաց մի մտահոգ վանաձորցի: Իսկ քաղաքապետարանի աշխատակիցներն էլ սկսել են երանի տալ Դարբինյանի ժամանակները:
Մամիկոն Ասլանյանը, ճիշտ է, ավելի կիրթ ու գրագետ մարդ է, բայց թույլ է, անգամ իր նշանակած կադրերը չեն ենթարկվում: Քաղաքապետարանի աշխատակազմը դարձել է անգործունակ, ծույլ, գլուխ պահող մարդկանց հավաքատեղի, որոնց կազմած գրությունները շարունակ հետ են ուղարկվում Տարածքային կառավարման նախարարությունից` շտկելու, փոխելու, օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հրահանգներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում