Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնը (CDC) զգուշացնում է կրծողների ագրեսիվության մեծացման մասին Covid-19 համավարակի պայմաններում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն` գերատեսչության կայքին հղումով:
Ամերիկացի մասնագետները դա կապում են ռեստորանների և այլ առևտրային կազմակերպությունների փակման կամ աշխատանքի սահմանափակման հետ. դրանց թափոնները առնետների սննդի հիմնական աղբյուրն են:
Ըստ CDC-ի` կրծողների ակտիվությունը մեծացել է, քանի որ նրանք սննդի նոր աղբյուրներ են փնտրում, հետևաբար` սանիտարական ծառայությունները կարող են բախվել լուրջ խնդրի` նրանց ագրեսիվության հետ կապված:
«Կրծողներն ագրեսիվ են դառնում միմյանց նկատմամբ, այլ ոչ թե` մարդկանց»,- The New York Times-ը մեջբերում է առնետագետ Բոբի Քորիգանին: Նա նշել է, որ, օրինակ, Նյու Յորքում կան առնետների որոշակի գաղութներ, որոնք մի քանի հարյուր սերունդ շարունակ կախված են եղել տեղի ռեստորանների թափոններից: Ներկայումս կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով առնետները քաղցած են մնում:
Այդ խնդրին բախվել են ամերիկյան մեգապոլիսները: Այսպես` Նոր Օռլեանում առնետների բանակը դուրս է եկել փողոցները, իսկ Չիկագոյում կրծողները սկսել են սնունդ որոնել նույնիսկ ցերեկային ժամերին, ընդ որում ` երկար ճանապարհ կտրել-անցնելով: