|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Չինաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու ԱՄՆ-ի մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների դեմ: Այդ կազմակերպություններից մեկը ավելի քան 70 երկրում մշտադիտարկում և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հետաքննություն անցկացնող, ԱՄՆ-ից գործունեություն ծավալող Human Rights Watch կազմակերպությունն է. – ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ Չինաստանն այս հակաամերիկյան պատժամիջոցները սահմանում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հոնգկոնգում մարդու իրավունքների վերաբերյալ օրենք ստորագրեց: Ըստ փաստաթղթի՝ ամերիկյան վարչակազմը պետք է հաշվետվություն ներկայացնի օրենսդիր մարմիններին՝ Չինաստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Օրենքը նաև նախատեսում է պատժամիջոցների սահմանում այն մարդկանց նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կագնած են Չինաստանում մարդու իրավունքների խախտման հետևում: