|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Չինաստանը հայտարարել է Մեծ Բրիտանիայից ինը ֆիզիկական անձանց և չորս իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ուրբաթ՝ մարտի 26-ին, ՉԺՀ արտաքին գործերի նախարարության կայքում:
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ ցուցակում, մասնավորապես, ներառված են Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ Յան Դանքան Սմիթը, ինչպես նաև պահպանողականների մարդու իրավունքների հանձնաժողովը, որը, ըստ Պեկինի, «չարամտորեն սուտ ու ապատեղեկատվություն է տարածում»:
Ցուցակում հայտնված անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ՉԺՀ տարածք մուտք գործելը: Բացի այդ՝ Չինաստանի քաղաքացիներին, ինչպես նաև ընկերություններին ու հաստատություններին արգելվում է գործարքներ վարել ցուցակի անդամների հետ:
Պեկինի որոշումը պատասխան է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի գործողություններին, որոնք նախկինում հաստատել էին Չինաստանի նկատմամբ սահմանափակող միջոցները: Արևմտյան երկրներն իրենց քայլերը կապում են Չինաստանի՝ Սինցզյան Ույղուրյան Ինքնավար Մարզում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հետ։