Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ յոթ քաղաքական գործիչների և կազմակերպությունների, այդ թվում՝ առևտրի նախկին նախարար Ուիլբուր Ռոսի նկատմամբ` Հոնկոնգի դեմ նրա «սխալ գործողությունների» պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարությանը:
Պատժամիջոցների ցուցակում ներառված են՝ ԱՄՆ նախկին առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը, ԱՄՆ Կոնգրեսի տնտեսության և անվտանգության մոնիտորինգի ԱՄՆ-Չինաստան հանձնաժողովի նախագահ Քերոլայն Բարթոլոմեյը, ԱՄՆ Կոնգրեսի Չինաստանի հարցերով գործադիր կոմիտեի գրասենյակի նախկին տնօրեն Ջոնաթան Ստիվերսը, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Կիմ Դո Յուն, Հոնկոնգում Միջազգային հանրապետական ինստիտուտի լիազոր ներկայացուցիչ Ադամ Քինգը, Human Rights Watch-ի Չինաստանի բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը և Հոնկոնգի ժողովրդավարության կոմիտեն։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Հոնկոնգը պատկանում է չինական կողմին, և դրան վերաբերող բոլոր հարցերը պետության ներքին խնդիրն են: