Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Change.org կայքում խնդրագիր է տեղադրվել` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հրաժարականի պահանջով: Պատճառը նրա սկանդալային հարցազրույցն է Միխայիլ Զիգարի #послекарантинапоговорим յութուբյան ալիքում:
Փաստաթուղթը կազմել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանի գործարարները և հասցեագրել ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է rosbalt.ru-ն: Նրանք նշում են, որ Զախարովան հարցազրույցի ընթացքում վիրավորել է ՌԴ բոլոր քաղաքացիներին` պայմանականորեն նրանց բաժանելով «դասակարգերի»` «աղքատների», որոնք ճանապարհորդելու իրավունք չունեն, և հարուստների, որոնք այդ իրավունքն ունեցել են մշտապես: Բացի դրանից, Զախարովան երկրի իշխանությունների անունից հնչեցրել է, որ ՌԴ քաղաքացիների` ազատ տեղաշարժվելու իրավունքն ինքնամեկուսացման ավարտից հետո էլ սահմանափակվելու է:
«Մարիա Զախարովան անձնապես պատասխանատվություն է կրում հնչեցրած վիրավորանքների և քաղաքացիների իրավունքների ու ազատությունների նկատմամբ բանավոր ոտնձգությունների համար, ինչը հակասում է ՌԴ ղեկավարության իրականացրած քաղաքականությանը, որ քաղաքացիների իրավունքն ու ազատությունը առաջնահերթություն է»,- ասվում է փաստաթղթում:
Ի դեպ, Զախարովայի` «դասակարգային անհավասարության» մասին հայտարարությունը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել: Նրա հասցեին քննադատություն են հնչեցրել նաև զբոսաշրջային ոլորտի աշխատակիցները` կոչ անելով ներողություն խնդրել կամ հրաժարական տալ: