|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ ղեկավարության արկածախնդիր ոճի պատճառով միջազգային հանրությունը կորցրել է վստահությունը այդ երկրի նկատմամբ, ինչն էլ բացասաբար է ազդում դոլարի դիրքի վրա. ըստ Yerkir.am-ի` ասել է Չինաստանի միջազգային տնտեսական կապերի կենտրոնի առաջատար տնտեսագետ Չեն Վենլինը:
«Վաշինգտոնի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք քայլերի արդյունքում ԱՄՆ-ը հետզհետե կորցնում է դոլարի ամուր դիրքերն ապահովող կարևոր «հենարաններից» մեկը` վստահությունը»,- նրա խոսքերն է մեջբերում EADaily-ն:
Ըստ չինացի տնտեսագետի` այն բանից հետո, երբ Թրամփը առևտրային պատերազմ սկսեց Չինաստանի հետ, նաև մի շարք հակասական քայելր արեց արտաքին առևտրի ոլորտում, երկրները կսկսեն ազատվել դոլարային պահուստներից, ամերիկյան պարտքային պարտավորություններից:
Պաշտոնական տվյալների համաձայն` Չինաստանի արժութային պահուստները գնահատվում են 3,1 տրիլիոն դոլար, որից մոտ 60 տոկոսը ամերիկյան արժույթն է: