կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-22 16:19
Քաղաքական

Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել իր ստատուսում գրված հայհոյանքի համար, ասել է՝ հայհոյանքն ուղղված է եղել Ալեն Դելոնին, բաց են թողել. Տեր-Նակալյան

Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել իր ստատուսում գրված հայհոյանքի համար, ասել է՝ հայհոյանքն ուղղված է եղել Ալեն Դելոնին, բաց են թողել. Տեր-Նակալյան
«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ոստիկանները բերման էին ենթարկել ֆեյսբուքյան իր էջում գրած հայհոյանքի համար. տեղեկացնում է միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
 
«Արթուրին բերման են ենթարկել երկու շաբաթվա վաղեմության ստատուսում գրված հայհոյանքի համար: Ենթադրում եմ, որ մտածել են, որ այն ուղղված է եղել Ալենին՝ Սիմոնյան Ալենին:
 
Ոստիկանությունում Արթուրին հարցրել են, թե ում է եղել ուղղված հայհոյանքը: Արթուրը պատասխանել է, որ հայհոյանքն ուղղված է եղել Ալենին՝ Դելոն Ալենին, ինչից հետո՝ րոպեներ առաջ նրան բաց են թողել», - գրել է Տեր-Նակալյանը։
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Դանիելյանին ոստիկաններն իր տան մոտից բերման էին ենթարկել։