կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 14:01
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չենք ուզում մարդկանց շատ ձանձրացնել․ Ալեն Սիմոնյանը՝ քարոզարշավի մասին

Նիկոլ Փաշինյանը անպայման մասնակցելու է Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավին՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում։

Ասաց, որ ակտիվ քարոզարշավ է լինելու, ակտիվ շփում մարդկանց հետ, պետք է ասելիքը ասել, բացատրել և լսել Հայաստանի ժողովրդին։

Քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկել է, բայց որևէ շարժ չկա՝ հարցին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով, որ քարոզարշավը մեծ է, չենք ուզում մարդկանց շատ ձանձրացնել։ Դեպի ընտրության օրը ավելի ակտիվ է լինելու, շատ ակտիվ քարոզարշավ է լինելու»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած՝ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին։ Քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Սահմանադրական դրույթի փոփոխությամբ՝ փորձ է արվում դադարեցնել ՍԴ 7 անդամի լիազորությունները։ «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է առնվազն 650 000 կողմ քվե։

Մանրամասն՝ տեսանյութում․