կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 13:36
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի ջղայնացեք մեզ վրա․ Ալեն Սիմոնյանը՝ Արցախում անդիմակ խնջույքի մասին

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնումը շնորհավորելիս՝ երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների անդիմակ ու առանց սոցիալական հեռավորության լուսանկարը տարածող և պաշտոնյաների վարքագիծը քննադատողներին Արցախից ուղիղ եթերով պատասխանել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա պատճառաբանել է, որ իրենք Արցախում են, որտեղ, ըստ նրա, գործում է այլ իրավական ռեժիմ և պարետատան այլ ցուցումներ։

«Շատ է քննարկվում, որ մենք կոչով ենք հանդես գալիս և ինքներս դրան չենք հետևում․ լուսանկարը արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ և պարետի ցուցումների, ինչպես նաև իրավիճակի կտրուկ տարբերություն կա»,-ասել է նա։

Նա նշել է, որ Արցախի Հանրապետությունում և Հայստանի Հանրապետությունում թվերը բավականին տարբեր են։

Այն լուսանկարը, որը տարածվում է համացանցում, արված է բաց տարածքում, Արցախի Հանրապետությունում գործող կարգին համապատասխան, այսինքն նման խիստ սահմանափակումներ, որոնք գործում են ՀՀ-ում, ԱՀ-ում, բարեբախտաբար, չկան՝ ասել է նա ու ՀՀ քաղաքացիներին կոչ արել կրել դիմակներ և պահօանել հեռավորություն, քանի որ վտանգը շարունակում է առկա լինել։

«Լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա»,-եզրափակել է Ալեն Սիմոնյանը։

Հ.Գ. Չնայած Ալեն Սիմոնյանի հավաստիացումներին և արդարացումներին, այդուհանդերձ, ԱՀ պարետի՝ ստորև ներկայացվող որոշմամբ գործող սահմանափակումներն ամենևին չեն համընկնում ՀՀ ԱԺ փոխնախագահի ասածների հետ և խոսում են դեռևս ուժի մեջ գտնվող և կոնկրետ կիրառման ենթակա սահմանափակումների մասին:

Մանրամասն՝ տեսանյութում։