Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը գրում է. «Չգիտես ինչու՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բացի իշխանական պատվիրակություններից, մյուս քաղաքական ուժերին (խորհրդարանական և ոչխորհրդարանական կուսակցություններին) արգելվեց այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել գոնե փոքրիկ՝ 3-5 հոգանոց պատվիրակություններով։
Հահասկանալի է, որ երեք միլիոն վարչապետերի զանգվածային այցելությունները ճիշտ չէին։ Մտածել, թե իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնազոհաբերման էին գնացել՝ վտանգելով միայն իրենց և հոգևոր դասի ներկայացուցիչների առողջությունը, համոզիչ չէ, քանզի, եթե նման վտանգ լիներ, միայն կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների թույլ կտային։
Մյուս կողմից՝ նման պատվիրակություններ եղան, օրինակ՝ ՀՅԴ-ն, որ այցելեցին Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելով Կոմիտասի շիրիմին։ ԲՀԿ-ն բավականին մեծ խմբով ծաղկեպսակներ խոնարհեց Նուբարաշենի եկեղեցու բակում տեղադրված Խաչքարին, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին և այլն
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ գնալ կարելի էր, բայց ոչ Ծիծեռնակաբերդ։ Հարց՝ ինչու՞․․․»։