Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ծիծեռնակաբերդ պետք է գնալ ընտանիքներով, ոչ թե կուսակցություններով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով օրերս ՀՀԿ-ական կանանց` Ծիծեռնակաբերդ գնալուն և նրանց` համացանցում հայտնված ուրախ-զվարթ նկարներին:
Բաբայանի կարծիքով` նման դեպքեր էլի կարող են լինել, քանի դեռ Ծիծեռնակաբերդ գնալուն, Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվում են իբրև միջոցառման: «Այն, ինչ պետք է հոգուցդ բխի, վերածվել է միջոցառման, և արդյունքում` այդ միջոցառմանը մասնակցելն ավելի կարևոր է դառնում, քան բովանդակությունը: Ծիծաղը դրա հետևանքն է»,- ասաց նա:
Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ, իր կարծիքով, նորմալ է, որ կուսակցությունները պետք է մասնակցեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և գնան Ծիծեռնակաբերդ: Ըստ նրա` այս ամենն ակցիա էր, դրա համար էլ կանայք ժպտալով էին գնում:
«Ես երկար ժամանակ աշխատել եմ Ծիծեռնակաբերդի տարածքում և պետք է ասեմ, որ նման դեպքերը, երբ մարդիկ` ժպիտները դեմքերին, գան հուշահամալիր, եզակի են լինում: Ես մեծ մասամբ տեսնում էի մարդկանց, ովքեր մտահոգ էին»,- ասաց Բայաթյանը: