կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-27 13:39
Առանց Կատեգորիա

Նիկոլը «ջրե՞լ է» Ցեղասպանության հարցը. ինչու՞ Շ. Միշելը չայցելեց Ծիծեռնակաբերդ

Նիկոլը «ջրե՞լ է» Ցեղասպանության հարցը. ինչու՞ Շ. Միշելը չայցելեց Ծիծեռնակաբերդ

Հուլիսի 17-ին աշխատանքային այցով ՀՀ ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը չայցելեց Ծիծեռնակաբերդ: Այնինչ, նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների համաձայն՝ օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը ՀՀ-ում գտնվելիս այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեսապանության անմեղ զոհերի հիշատակին: Ելնելով դրանից՝ նախկինում բոլոր օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը մշտապես այցելել են Ծիծեռնակաբերդ:

 

Բնականաբար՝ հնարավոր է, որ Արցախի մեծագույն հատվածը թշնամուն հանձնած և ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների ջերմացման մոլուցքով տարված Նիկոլ Փաշինյանն արդեն խմբագրել է պետական արարողակարգային միջոցառումների՝ նախկինում ընդունված ձևաչափը, և այժմ ամենևին էլ կարիք չկա օտարերկրյա բարձրաստիճան հյուրերին ուղեկցելու Ծիծեռնակաբերդ:

 

Արդյո՞ք վերադառնում ենք Նիկոլի ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան, երբ արտաքին քաղաքականության օրակարգում գոյություն չուներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և փոխարենն ամեն կերպ սիրաշահվում էր թուրքական կողմը, ինչո՞վ էր պայմանավորված բարձրաստիճան հյուրի չայցելելը Ծիծեռնակաբերդ, կա՞ նման որոշում, որ բարձրաստիճան հյուրերն այլևս կարող են չայցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, եթե այո, ապա ե՞րբ է ընդունվել այն. այս ամենը կպարզենք շուտով, որբ արտգործնախարարությունը կպատասխանի Yerkir.am-ի գրավոր հարցմանը:

 

Վ. Սարգսյան