|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի` կորոնավիրուսի կարանտինի պատճառով դատարկված փողոցներում զբոսնում են պինգվիններ. տեղեկացնում է yerkir.am-ը`Business Insider-ին հղումով:
«Պինգվիններն իրենց առավելագույնս ազատ են զգում: Հպարտորեն անցնում են փողոցը` անհրաժեշտության դեպքում թռչելով մայթեզրին»,- ասվում է պինգվինների վերականգնողական SANCCOB կենտրոնի հաղորդագրությունում:
Սովորաբար, պինգվինները չեն սիրում բազմամարդ վայրերը, և երբ մարդիկ իրենց շատ են մոտենում:
«Ներկայումս բավական շատ աշխատանք ունենք. թռչունները ձգտում են որքան հնարավոր է հեռանալ իրենց բնակավայրից` Boulders Beach ծովափի` պինգվինների գաղութից»,- ասում են կենտրոնի աշխատակիցները:
Ավելի վաղ Չիլիի Սանտյագո մայրաքաղաքում էլ է անսովոր «անցորդ» երևացել` վայրի պումա: Իսկ Վենետիկի` կարանտինի պատճառով մաքրվող ջրանցքներում արդեն ձկներ են լողում, իտալական այլ քաղաքներում էլ տեսել են վայրի կենդանիների: