Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարալիկում երեկ գիշեր 90-ամյա կին է մահացել, որին հուղարկավորել են կորոնավիրուսով վարակվածության կանոնները պահպանելով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալիկի քաղաքապետ Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ պաշտոնապես չի կարող ասել, թե կորոնավիրուս ախտորոշվել էր կնոջ մոտ, թե՝ ոչ:
Քաղաքապետը հավելել է, որ ախտահանել են նաեւ գերեզմանոցին հարակից տարածքը:
Նա նշել է, որ 90-ամյա կինը Սառնաղբյուր գյուղից էր, սակայն դստեր հետ էր բնակվում Մարալիկում:
Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Hraparak.am կայքի հետ զրույցում հաստատել էր, որ կինը վարակված է եղել կորոնավիրուսով:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ այսօրվանից մինչև ապրիլի 25-ը սահմանվում է է Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ որոշ բացառություններով։