Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իր հայտնի ելույթից հետո ողջ պետական ապարատը մոբիլիզացվեց` իր դեմ քարոզչություն տանելու համար:
Yerkir.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց. «Սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերը տեսնում են, թե այս երկու օրը համացանցում ինչ կեղտոտ, անբարո և զազրելի քարոզարշավ է սկսվել իմ դեմ, որին գործի են դրված հազարից ավելի ֆեյքեր: Այդ ֆեյքերի ամբողջ ցանկը մեր ձեռքում է: Նրանք այնքան պրիմիտիվ ու փնթի են իրենց աշխատանքի մեջ, որ նույն նկարով առնվազն մի քանի տասնյակ ֆեյքեր ունեն: Կան նաև երեխաների նկարներով ֆեյքեր, որոնք հասուն տղամարդուն բնորոշ հայհոյանքներ են տալիս: Այս ամենը համակարգում է ծագումով ղարաբաղցի ոմն Աշոտ, որի դեմ ես իրավական գործընթաց եմ սկսել եվրոպական կառույցներում»:
Զոհրաբյանի խոսքով` իր դեմ արշավում ներգրավված են նախարարությունների տասնյակ աշխատակիցներ, հատկապես աչքի են ընկել Սփյուռքի նախարարության աշխատակիցները: «Կարծում եմ, որ վարչապետը պիտի սանձի իր նախարարիկներին»,- ասաց նա:
Քաղաքապետի թեկնածուն հավելեց. «Միայն մեկ բան կարող եմ խոստանալ՝ թեժ է լինելու, շատ թեժ է լինելու ձեզ համար, հարգելինե'րս: Մի բան եք մոռանում, որ, քաղաքապետի թեկնածու լինելուց բացի, ես նաև ՀՀ ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն եմ և գործիչ, որը շատ մեծ հեղինակություն ունի միջազգային կառույցներում: Ես խոստանում եմ, որ լինելու են խոսքի, խղճի և մտքի ազատության հետ կապված լրջագույն հայտարարություններ միջազգային ամենահեղինակավոր կառույցներից այն մասին, որ նախարարությունների աշխատակիցները, օգտագործելով պետական ռեսուրսները, զբաղված են զազրախոսությամբ և վայրահաչությամբ»:
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ այսօր սկսում է հանդիպումների շարք ՀՀ-ում ԵՄ դեսպանների հետ, որոնք ևս մտահոգված են երկրում տեղի ունեցող` խոսքի, մտքի տեռորով: